ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը գրել է.
«Մեծ պատիվ էր մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Վետերանի օրվան:
Երեկոյին ներկա էին ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ։
Միջոցառման ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ շփման հնարավորություն ունեցա տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում՝
• ԱՄՆ աշխատանքի քարտուղար Քիթ Սոնդերլինգի,
• ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քյուրանի,
• ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) տնօրեն Սառա Քարթերի
• ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ու կասեցման գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլային հետ»։