Ումից է դատախազությունը 1 միլիարդ 270 միլիոն դրամ բռնագանձում․ հայտնի գործարարների անունները

կողմից admin2

Պետությանը 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ բռնագանձելու գործով շինարարական ընկերությունների հետևում, ըստ ArmLur.am-ի աղբյուրների, կանգնած են հայտնի գործարարներ Հրաչ-Ներսես Կապրիելյանը, Վարդան Սիրմաքեսը և ՀՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը։

Խոսքը Երևանի Փափազյան փողոցի 118/1 և Դավթաշենի 2-րդ թաղամասի 46/2 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի մասին է։ Դատախազության հաղորդմամբ՝ ընկերության տնօրենը մինչև 2013 թվականի հունիսը թաքցրել է իրական շրջանառությունը և չի կատարել հարկային պարտավորությունները։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընկերություններից մեկի՝ «ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ»-ի սեփականատերերն են Հրաչ-Ներսես Կապրիելյանն ու Վարդան Սիրմաքեսը, իսկ մյուս ընկերության հետ կապվում է Արամ Ղարիբյանի անունը։

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության հայցը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետությանը պետք է վերադարձվի ավելի քան 1.27 միլիարդ դրամ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode