Եթե հաջորդ տարվա կեսերին առաջին փուլն ավարտենք՝ 50%-ով կատարողական կունենանք. Նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման մասին

կողմից badoyan

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը։

ՆԳ նախարարը նշել է, որ գնահատման գործընթացը բաղկացած է երկու փուլից՝ օրենսդրություն ու քաղաքականություններ, և դրանց կիրարկում (իմպլեմենտացիա)։

«Ես այն ակնկալիքն ունեմ որպես կառավարության հիմնական բանակցող, որ հաջորդ տարվա կեսերին մենք պիտի առաջին փուլն ամբողջովին ավարտած լինենք։ Այսինքն՝ այն, ինչ կակնկալվեր գործողությունների ծրագրից՝ օրենսդրությունների, քաղաքականությունների, ռազմավարական ծրագրերի մասով, պիտի ամբողջովին ընդունած լինենք, և սա կնշանակի, որ եվրոպացի գործընկերների գնահատմամբ 50%-ով կատարողական ունենք»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Նա նաև հավելել է, որ առաջնահերթությունների ամենակարևոր ուղղություններից է սահմանների համալիր կառավարման թեման, որի շուրջ տարբեր գերատեսչությունների հետ մեծ ծավալի աշխատանք կա իրականացնելու։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode