«Կեղծ ուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքները». Իրանցի պաշտոնյան՝ TRIPP-ի մասին

կողմից badoyan

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է «կեղծ ուղիներ» օգտագործելուց և կոշտ գնահատական է տվել TRIPP-ին։

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը զգուշացրել է՝ Թեհրանը թույլ չի տա, որ տարածաշրջանային այլընտրանքային ուղիները շրջանցեն իր աշխարհքաղաքական շահերը, այդ համատեքստում անդրադառնալով նաև TRIPP նախագծին:

«Կեղծ ուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքները»՝ լինի դա Իրանի հարավում կամ հյուսիսում, լինի Հորմուզի նեղուցի հարավային ուղին կամ TRIPP-ը («Զանգեզուրի միջանցքը»), IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդել է Մոխբերը X-ում արած գրառման մեջ:

Նա ընդգծել է, որ Իրանի աշխարհքաղաքական շահերը տարածաշրջանում կարմիր գիծ են, հավելելով, որ Թեհրանը թույլ չի տա դրանք շրջանցել, և հորդորելով այլոց դասեր քաղել Հորմուզի նեղուցից, փոխանցում է իրանական պետական լրատվական գործակալությունը:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode