31
Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որ Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան Եվրամիության անդամ պետություններ, Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
«Ռումինիան աջակցում է Հայաստանի ջանքերին՝ կապված Եվրամիությանն անդամակցելու հետ։ Մենք այդ հարցում աջակցել ենք և աջակցում ենք Մոլդովայի, Ուկրաինայի և, բնականաբար, Հայաստանի ջանքերին»,- ասել է նա։
Ըստ նրա՝ Եվրամիությունը նշանակում է խաղաղության տարածք, բարգավաճման հնարավորություն։