Դատարանի որոշումն է․ Արփինե Սարգսյանը՝ «Օշականցի Գևորիկի» և «ԶԱՊ »-ի ազատ արձակման մասին

կողմից badoyan

Այս դեպքում ես չեմ որոշում կայացնողը, այլ՝ դատարանը, երբ խափանման միջոց է ընտրում։ Չմտնելով որևէ դատավորի լիազորությունների տիրույթ՝ ես ինքս խնդիր տեսնում եմ՝ թե օպերատիվ իրավիճակի տեսանկյունից, թե ընդհանուր առմամբ նաև այն փաստական տվյալների, որոնք վարույթն իրականացնող մարմինները օպերատիվ մարմինների հետ հավաքագրում են և ներկայացնում դատարան։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով «Օշականցի Գևորիկի», «ԶԱՊ »-ի ազատ արձակմանը։

«Դրան այլընտրանք լինել չի կարող, մենք շարունակելու ենք օպերատվ աշխատանքը, շարունակելու ենք հավաքել բոլոր այն փաստական տվյալները, որոնք ուղղակի այլ որոշման կայացման համար լիազոր անձանց ուղղակի չեն թողնի»,- ասաց նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode