Չզոհվածները ոչ մի քայլ չեն ձեռնարկելու, բայց հուսով եմ Ռուսաստանի հայերը կընդվզեն․ Իշխանյան

կողմից admin2
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը իր էջում գրառում է կատարել  «Մոնթե» ֆիլմի նախատեսված ցուցադրությունները Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում չկայանալու մասին․
«Ու կրկին հարված հայկական կինոյին. հիմա էլ Ռուսաստանից
Դեկտեմբերի 5-ին Սուրեն Սաֆարյանի «ՄՈՆԹԵ» ֆիլմի պրեմիերան պետք է լիներ Մոսկվայի «Հոկտեմբեր» կինոթատրոնում ու ցուցադրությունից ընդամենը մի 10 օր առաջ հեռացրել են:
Բնական է, որ չզոհվածները ոչ մի քայլ չեն ձեռնարկելու, բայց հուսով եմ Ռուսաստանի հայերը կընդվզեն էս հետադիմական Ալիևական գրաքննությանը, որ ամեն ծակ ու ծուկ մտել է:
Ռուսաստանին էլ մի քիչ հիշողություն՝ թե ոնց էին Վաշինգտոնում Զանգեզուրի միջանցքը բացելու թուղթը Վաշինգտոնում ստորագրելուն ընդառաջ Ադրբեջանում տփում ռուս էրեխեքին:
Զորակցությունս ֆիլմի ռեժիսորին ու նկարահանող անձնակազմին: Վստահաբար ֆիլմի հանդեպ սենց անարդարությունից ֆիլմը միայն շահելու է»:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode