Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Ռուսաստանում արգելվել է «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը։ Այս մասին B24.news-ին հաստատել էին Genetic Production-ից՝ նշելով, որ արգելքը ռուսական պետական մակարդակով է սահմանվել։
Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում նախատեսված ցուցադրությունները չեղարկվել են։ Կինոթատրոնները ստիպված են եղել հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից։
Ահա թե ինչպես է մեկնաբանում ադրբեջանական ռուսալեզու պարբերականներից մեկը նշյալ լուրը։
«Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնողական դիրքորոշման, ինչպես նաև ռուսական կողմի սկզբունքային մոտեցման և հասկացողության շնորհիվ, ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանում արգելվեց։ Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնումը դիմացել է ժամանակի փորձությանը։ Երկու երկրները եղել և մնում են ռազմավարական գործընկերներ՝ կապված ամուր բարեկամությամբ և առաջնորդվելով «Դաշնակցային փոխգործակցության հռչակագրի» սկզբունքներով»։