Թուրքիայում կործանվել է ռազմական ուղղաթիռը

կողմից admin2

Թուրքիայի կենտրոնական Էսքիշեհիր նահանգում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով՝ փրկարար ծառայությունները հասել են կործանման վայր, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Նախարարությունը չի հայտնել՝ կա՞ն արդյոք զոհեր կամ տուժածներ, ինչպես նաև չի հստակեցրել պատահարի պատճառները։

Սա մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման արդեն երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, Մալաթիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինծառայող էր զոհվել։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode