18
Դատարանը պարտավորեցրել է պաշտպանության նախարարությանը փոխհատուցել արցախցի զինծառայողի շաբաթ և ոչ աշխատանքային այլ օրերին զինվորական ծառայություն իրականացնելու դիմաց հասանելիք գումարները, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա նշել է, որ նախնական հաշվարկներով՝ զինծառայողին վճարման ենթակա փոխհատուցման չափը կգերազանցի 10 միլիոն ՀՀ դրամը։