Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը

կողմից admin2

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը։

«Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։

Հորդորում ենք Ձեզ՝

-Մի՛ վստահեք նման զանգերին և հաղորդագրություններին։

-Մի՛ փոխանցեք գումար կամ կրիպտոակտիվներ։

-Կասկածելի դեպքերում տեղեկացրեք իրավապահ մարմիններին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode