Մահացել է Վարդան Ջալոյանը

կողմից badoyan

Մահացել է արվեստի և գրականության քննադատ, մշակութաբան, փիլիսոփա Վարդան Ջալոյանը։

Վարդան Ջալոյանն ավարտել էր Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը: Դասավանդում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արվեստի դպրոցում:

Նրա հոդվածներն ու էսսեները տպագրվել են «Գարուն», «Կրոն և հասարակություն», «Բնագիր», «Ինքնագիր» պարբերականներում և մի շարք լրատվական հարթակներում (օրինակ՝ EVN Report, Գրողուցավ, Գրանիշ):

Որպես արվեստագետ նա մասնակցել է նաև միջազգային ցուցահանդեսների, այդ թվում՝ Գյումրու ժամանակակից արվեստի բիենալեին (2002) և Վենետիկի 58-րդ բիենալեին (2019):

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode