«Ես սուտ չեմ խոսում, և վստահ եմ, որ դու դրանում համոզված ես»․Նորայր Հակոբյանը պատասխանել է Հովհաննես Հակոբյանին

կողմից admin2
Նորայր Հակոբյանը պատասխանել է Հովհաննես Հակոբյանին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կհրապարակի տեսաձայնագրություն, որը, իր խոսքով, կհաստատի իր պնդումները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ծուխը մարելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար՝ բնակիչների անունից։
Կից ներկայացնում ենք Նորայր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝
«Հովհաննես Հակոբյա՛ն, ես սուտ չեմ խոսում, և վստահ եմ, որ դու դրանում համոզված ես։ Ուստի՝ ավելորդ խոսքերի ու հակադարձումների կարիք չկա։
Եթե արդեն հորեղբորդ կամ արտակարգ իրավիճակներին խնդրել ես մարեն ծուխը՝ շնորհակալ եմ բնակիչների անունից,որ երկար չեն խեղդվի…
Հ.Գ Եթե աղբավայրից կրկին խոսես, ստիպված կլինեմ տեսաձայնագրություն տարածել,որը այդքան էլ չեմ ցանկանա».

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode