10
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր-սեղան քննարկումների շրջանակում հանդիպել է միջոցառման հայ եւ ադրբեջանցի մասնակիցներին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել ԱԽ քարտուղարին, տեղի է ունեցել նաեւ մտքերի եւ տեսակետների փոխանակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում կհանդիպեն Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները: