Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի դատարանում։ Նոյեմբերի 10-ին «Ուդի» մականունով հայտնի ամբաստանյալը դատական նիստի ժամանակ վրդովվել և բարձրախոսը շպրտել է դատավոր ՌոմաՆ Սմբատյանի ուղղությամբ ։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատավորը մերժել է ամբաստանյալին կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը։ ԲԴԽ-ից «Հրապարակին» հաստատել են միջադեպի փաստը։ Դատական կարգադրիչների պահանջով ամբաստանյալը հեռացվել է դահլիճից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։
Ուշագրավ էր այն, որ Ուդի մականմաբ հայտնի ամբաստանյալ Ռուբեն Սարգսյանը Գյումրիից է , դատավորներից մեկի ազգականն է, ավելի ստույգ` Շրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Լիլիթ Խաչատրյանի քրոջ ամուսինն է։

Որքանով այս հանգամանքը կազդի դատավորի վրա հարձակման միջադեպով հետագա գործընթացի վրա, ժամանակը ցույց կտա, միայն հավելենք, որ