Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան

կողմից admin2

Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը։ Այս մասին գրում է Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը՝ մեկնաբանելով քիչ առաջ Վճռաբեկ դատարանի հրապարակած որոշումը։

Նշենք՝ այսօր Վճռաբեկ դատարանը հրապարակեց Դավիթ Համբարձումյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը, որով` Դավիթ համբարձումյանի առաջադրումը կչեղարկվի։

Ըստ պաշտպանների, հատկանշական է, որ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել ս.թ. հոկտեմբերի 19-ին և «ռեակտիվ արագությամբ» քննության են առնվել։ Նրանք մտահոգիչ են համարում այն հանգամանքը, որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։

Երեկ հրավիրված հրատապ ասուլիսում Գայանե Պապոյանը մտահոգություն էր հայտնել, որ Վճռաբեկ դատարանը կարող է այնպիսի որոշում կայացնել, որի հետևանքով Դավիթ Համբարձումյանը կզրկվի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

<<Վստահաբար, նրան քաղաքական խաղից դուրս թողնելու ծրագիր է մշակվել, և դա փորձ է արվելու իրականացնել դատարանի միջոցով>>:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode