Չկալանավորելու միակ նախապայմանը Առուշ դառնալն է․ Վահե Մակարյան

կողմից admin2

Լրագրող Վահե Մակարյանը գրել է․

«Նիկոլական «ժողովրդավար» դիկտատուրայի պայմաններում համայնքապետերին չկալանավորելու միակ նախապայմանը Առուշ դառնալն է: Այսինքն` չնստելու գինը «առուշանալն է»։

Առուշն էլ էր, չէ՞, դատերի մեջ ու սպասում էր դատարանի որոշման, բայց նա չնստեց ու վերընտրվեց, որովհետև մարդա մեկին էդպես էր պետք:
Հիմա հարց նույն մարդա մեկին. Դավիթ Համբարձումյանին բանտ ուղարկած դատավորը ձրի՞ է այդ որոշումը կայացրել, թե՞ ինչ-որ բանի դիմաց, կոնկրետ հրահանգով կամ քաղաքական պատվերի շրջանակներում:
Մասիսցիներ, ձեր քաղաքի ճակատագիրը ձեր ձեռքերում է: Հիմա` առավելևս»:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode