Դավի՛թ Համբարձումյան մենք քո կողքին ենք․ Սայիդա Պողոսյան

կողմից admin2

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, ակտիվիստ Սայիդա Պողոսյանը գրել է․

«Մասիս համայնքի մասին խոսելիս առաջինը, որ մտքիս գալիս է, այն ապահովության, ջերմության ու հարազատության զգացողությունն է, որը գտան այստեղ շուրջ 12 000 արցախցիներ։
Մասիս քաղաքն ու շրջակա գյուղերն իրենց դռներն ու սրտերը բացեցին հայրենազրկված արցախցիների առջև, կիսեցին իրենց ունեցածը, ապահովեցին ամենաանհրաժեշտով և դարձան մեզ համար մի մեծ ընտանիք։
Այստեղ մենք կարողացանք ազատ խոսել մեր բարբառով՝ առանց օտարված զգալու, առանց «փախած» անվանվելու, ապրել արժանապատվորեն և վերագտնել կորցրած ապահովության զգացումը։
Այսօր Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները ես՝ որպես արցախցի, անձնական ցավով եմ ընդունում։ Ինձ մտահոգում է ոչ միայն Դավիթի ճակատագիրը, այլև այն ապահովության ու վստահության միջավայրի ապագան, որը Մասիսում գտել են հազարավոր արցախցիներ։
Դժվարին պահերին առավել քան երբևէ կարևորվում են մարդկային համերաշխությունը, երախտագիտությունն ու միմյանց կողքին լինելու պատրաստակամությունը։
Վստահ եմ՝ բազմաթիվ արցախցիներ այսօր կիսում են իմ մտահոգությունն ու իրենց համերաշխությունն են հայտնում Դավիթ Համբարձումյան ։
Դավի՛թ Համբարձումյան մենք քո կողքին ենք։ Ուժ, համբերություն և տոկունություն քեզ ու ընտանիքիդ։
Թող արդարությունն ու մարդկային արժանապատվությունը երբեք չստորադասվեն քաղաքական նպատակահարմարությանը»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode