30
Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և ՀՀ դեսպանները
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ ԱԳՆ ղեկավար կազմն ու արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ։
Այցի ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման աշխատանքները։ Նրա խոսքով՝ «Մարգարա» անցակետն արդեն պատրաստ է շահագործման։
Դեսպաններին ներկայացվել են նաև անցակետում ստեղծված պայմաններն ու հնարավորությունները։