22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում։
Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Արամազդ Ղալամքարյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի սեպտեմբերին։
Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Մինչ Ջրային կոմիտեի ղեկավար նշանակվելը նա աշխատել է մի շարք կառույցներում, այդ թվում՝ «World Vision Armenia»-ում և «Հայէկոնոմբանկում», ինչպես նաև եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը։