Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Լե Մին Հուին՝ երկրի Անկախության օրվա առիթով։
Փաշինյանն իր ուղերձում նշել է, որ Հայաստանի և Վիետնամի հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ հարգանքով և վստահությամբ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը զարգացել է կառուցողական մթնոլորտում, իսկ տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդվել է։
Վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Վիետնամի միջև գործընկերությունը հետագայում ևս կզարգանա և կամրապնդվի՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Փաշինյանը Վիետնամի վարչապետին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Վիետնամի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։