4
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով Հայաստանի Ազգային ժողովի երկու պատգամավոր՝ Ալեքսեյ Սանդիկովը և Վահե Ղալումյանը, սեպտեմբերի 17-21-ը կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։
Համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 2-ին ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Պատգամավորների այցի հիմնական նպատակը ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքին դիտորդական առաքելության շրջանակում հետևելն ու ընտրական գործընթացի մշտադիտարկումն է։
Ռուսաստանում Պետդումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-20-ը։