9
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական լրահոսը։
Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել պաշտոնավարման տարիներին իրականացրած աշխատանքի, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Օլիվիե Դըկոտինյին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից։ Նրա դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները շարունակել են զարգանալ քաղաքական, պաշտպանական, տնտեսական և այլ ուղղություններով։