21
Նիկոլ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի, անգամ ամենաանկարեւոր կառույցները վերցնում է իր ենթակայության տակ,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտե, Ջրային կոմիտեն՝ Հողի եւ ջրի կոմիտե:
Ոչ միայն անունները կփոխվեն, այլեւ դրանք կանցնեն կառավարության ենթակայության տակ:
Պետգույքի եւ ջրային կոմիտեները ՏԿԵՆ-ի համակարգում են։
Հրապարակի՝ կառավարության աղբյուրն ասում է, որ երկու կառույցներում էլ մեծ քանակությամբ փող կա` բուն պատճառը դա է։