21
Հայաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանումը քայլ կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ։
Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ մտցնի, ապա դրանք կմտցնի ոչ թե մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ», – լրագրողներին ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ այդ որոշումը կանդրադառնա նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր Հայաստանում բազմաթիվ ազգականներ ունեն: