Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս

կողմից admin2

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։

Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը դատարանի որոշումն անարդար է համարել։ Նրա խոսքով՝ նախորդ կալանքի նիստի ժամանակ դատարանի մեկ այլ դատավոր որոշել էր, որ քննչական գործողություններն իրականացնելու համար մեկ ամիսը բավարար է, մինչդեռ այս անգամ կալանքը երկարացվել է երկու ամսով։

Պաշտպանը նաև նշել է, որ քրեական վարույթով աշխատում է 12 քննիչից բաղկացած քննչական խումբ, սակայն, իր գնահատմամբ, անհրաժեշտ գործողությունները պատշաճ չեն իրականացվել։ Անանյանը պնդում է, որ Բեգլարյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ պաշտպանության կողմը դրա հիմնավորվածությունը վիճարկում է։

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է 2026 թվականի հունիսի 5-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի ենթադրյալ չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման վերաբերյալ։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode