Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսանիքն է։ Նա ամուսնանում է Անելյա Գուբրյանի հետ։
Անելյա Գուբրյանը նախկին մոդել և դերասանուհի է։ Մամուլում նշվում է, որ նա 26 տարեկան է և Սիմոնյանից փոքր է շուրջ 20 տարի։
Սա Սիմոնյանի երրորդ ամուսնությունն է։ Այս մասին ավելի վաղ գրել էր Panorama.am-ը՝ նշելով, որ նա նախորդ երկու ամուսնություններից ունի 3 զավակ։
Սիմոնյանի և Անելյա Գուբրյանի ամուսնության մասին տեղեկությունը հայտնի դարձավ դեռ հունիսին, երբ զույգը ամուսնության պետական գրանցման համար դիմում էր ներկայացրել ՔԿԱԳ։ Հարսանիքի օրը՝ սեպտեմբերի 5-ը, ևս նախապես հրապարակվել էր մամուլում։
Հարսանեկան արարողությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, նախատեսված է Ջրվեժում գտնվող «Palladium Hall» ռեստորանային համալիրում։ Հրավիրվածների թվում են քաղաքական ու իշխանական շրջանակների ներկայացուցիչներ։