Ավտոբուս է կողաշրջվել. 11 օտարերկրացի տեղափոխվել է հիվանդանոց

կողմից admin1
Երևանի Աճառյան փողոցում «Hyundai» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com –ը։
Պատահարը գրանցվել է ժամը 09:00-ի սահմաններում Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում։
Վթարի հետևանքով 11 մարդ է տուժել, բոլորը օտարերկրացիներ են։ Մի մասին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսներին` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են ավտոբուսի սեփականատիրոջ, վարորդի և տուժածների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode