14

Բոլոր պատկան կառույցների ուշադրությունն եմ հրավիրում, հրատապ արձագանքի ակնկալիքով։

ԶԼՄ ներկայացուցիչներին, ոլորտի գործընկերներին և առհասարակ բոլորին ևս խնդրում եմ արձագանքել, տարածել, օգնել ։
Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Սիմոնյանը գրել է ․
Ձախից Բաբայան Արմենն է, անօթևան՝ քաղաք Աբովյանում։ Աջից Գրիգորյան Արմենն է, անօթևան՝ Երևանում, ամեն օր գտնվում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության մոտ։
Երկուսն էլ ինսուլտ են տարել, երկուսն էլ քայլել գրեթե չեն կարողանում, երկուսն էլ ունեն հոսպիտալացման, բուժման, այնուհետ նաև կացարանի և խնամքի կարիք։
Երկու օր շարունակ փորձում եմ Միասնական սոցիալական ծառայության ՈՐԵՎԷ համարով միանալ։ ԱՊԱՐԴՅՈՒՆ։
Դուք քաղաքացու հարցերով զբաղվելը ո՞նց եք պատկերացնում, եթե անգամ հեռախոս ունեցողի համար է ձեզ հետ կապ հաստատելն ԱՆՀՆԱՐ, չունեցողների մասին` էլ լռեմ։ Ինչի՞ն եք սպասում, որ այս մարդիկ ասֆալտի վրա մահանա՞ն։
Հերթական անգամ բարձրաձայնում եմ պատկան կառույցների, բառացիորեն, աչքի առաջ, անօթևանության մեջ գտնվող անձի մասին, մի կերպ գոյություն ունեցող, անօգնականության ու անուշադրության մատնված քաղաքացիների մասին։ Սա ի՞նչ է, պետության կողմից անմարդկային վերաբերմունքի ավանդու՞յթ է արդեն։