Կարգալույծ քահանան Հովհաննավանքը դարձրել է խրախճանքի վայր

կողմից admin1

Հովհաննավանքը սրբավայր է, բայց կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի թեթև ձեռքով դարձել է քեֆերի ու խրախճանքի վայր։

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել լրագրող Սյուզի Բադոյանը։

Հովհաննավանքի կարգալույծ քահանան, պարզվում է, նախկինում էլ եկեղեցու բակում մանղալ-խորոված է թույլ տվել` 2 անգամ։

Տեղացիները լրագրողին պատմել են, որ պսակադրությունը վերածում էր խնջույքի ու ընդհուպ ուղղաթիռով հարս են իջեցրել այստեղ հրապարակեւմ..

Սա խստորեն քննադատվել է ներսում, խորովածի մանղալ դնելու համար միայն 2 անգամ թեմից խիստ նկատողություն է ստացել նախկին Տեր Արամը` Մկրտիչ սրբազանի սահմանած կանոնակարգը խախտելու համար։

Երբեմնի քահանան այս ամենը բացատրել է Եկեղեցու շուրջը մարդկանց համախմբելու իր ջանքերով։

Բնակիչները լրագրողին այս ամենն ապացուցող տեսանյութեր են ուղարկել։

Թեմակալ առաջնորդ Մկրտիչ սրբազանը թույլատրել է եկեղեցու տարածքում, բակի մի անկյունում միայն ջութակի մեղեդիներ նվագել, ոչ թե  Շուֆուտինսկիի կամ այլ ռաբիս երաժշտության տակ խնջույքներ կազմակերպել։

Նշենք նաև, որ այս ամենը կատարվում է ոստիկանների ներկայությմբ։

Հիշեցնենք նախկին քահանա /Տեր Արամ/ Ստեփան Ասատրյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ էր արվել 2025թ․ հոկտեմբերին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն՝ նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը:

Ըստ հայտարարության՝ Տ. Արամ քահանա Ասատրյանը՝ «Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին: Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց: Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»:

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Ստեփան Ասատրյանը Հանրային ՀԸ եթերում հայտարարեց, թե 2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ։

Հարցազրույցից հետո սկսվեց ձերբակալությունների նոր շղթա, այս անգամ Արագածոտնի թեմում։ Պարզվեց` հարցազրույցի հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն։ Ձերբակալություններ, մեղադրանքներ, դատավարություններ ու կալանավորումներ, իսկ այս ամենին հաջորդեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը․ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ  արվեց։

Տեղի ունեցածից հետո կարգալույծ Ստեփան Ասատրյանի պայքարը Մայր Աթոռի դեմ պայքարը ստացավ ավելի կոշտ հռետորաբանություն, իսկ իշխանության ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեցին մասնակցել կարգալույծ հոգևորականի մատուցած պատարագներին։

Մայր Աթոռը հստակ հայտարարել է՝ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են։

Ինչպես նա դարձավ Տեր Արամ․ «2018-ին երբ Նիկոլի հովանավորած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները Գնդեվանքում հարձակվել էին Կաթողիկոսի վրա, ապա գրոհել Մայր Աթոռի Վեհարանը, եկեղեցու բազմաթիվ սպասավորներ իրենց աջակցությունը հայտնեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Այդ ժամանակ Ստեփան Ասատրյանը սարկավագ էր, ով հանդիպման ժամանակ ելույթ էր ունեցել կաթողիկոսի առաջ ու, ըստ ներկաների պատմածների, հայտարարել էր, թե պատրաստ է իր կյանքը տալ հանուն Վեհափառի։

Դրանից հետո Վեհափառի օրհնությամբ Ստեփան սարկավագը դարձավ քահանա՝ կրելով Տեր Արամ Ասատրյան անունը և նշանակվեց հոգևոր ծառայության Հովհանավանքում։

Այդ նույն ժամանակ նա դիմել էր կաթողիկոսին, թե տան խնդիր ունի և չի կարող վարձով ապրել, ինչից հետո Մայր Աթոռին պատկանող բնակարաններից մեկը անհատույց տրամադրվեց քահանային բնակության համար։

Կարգալույծ հռչակվելուց հետո Ս․Ասատրյանը չհեռացավ Հովհաննավանքից և չհանձնեց ոչ միայն եկեղեցու, այլ նաև Եկեղեցապատկան բնակարանի բանալիները։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode