ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ոհանդիպել են Գազ արտահանող երկրների ֆորումի ութերորդ գագաթնաժողովի շրջանակում։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կատարում է Իրանում իրականացվող նախագծերի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները։
Երկու երկրների առաջնորդները նաև առանձնազրույց են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։ Պուտինը նշել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությունը մտահոգություն է առաջացնում, և Ռուսաստանը հույս ունի, որ զարգացումները դրական ընթացք կունենան։
Փեզեշքիանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանային մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության։