Ադրբեջանում պահվող հայերին այցելելու համաձայնություն դեռ չկա

կողմից admin1

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր մարդասիրական առաքելության շրջանակում՝ որպես չեզոք միջնորդ, Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հնարավորություն չունի։

Կողմերի միջև դեռևս համաձայնություն դեռ չկա,- այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։

Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Զոնաբենդի հետ հանդիպում կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, նշվում էր նաև, թե Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Զոնաբենդն ավելի ուշ հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել։

Զառա Ամատունին պարզաբանել է, որ նույնիսկ համաձայնություն ստանալու դեպքում կազմակերպությունը նախապես չի հայտարարի նախատեսվող այցի մասին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode