Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, 26 րոպե ուշացումով մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։
Նիստին հրավիրվել է գործով վկա Նարինե Ամիրյանը, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալուց։ Ամիրյանը նշել է, որ գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի կինն է և մտավախություն ունի, որ իր հայտնած տեղեկությունները կարող են օգտագործվել ամուսնու դեմ։
Դատական նիստին չի ներկայացել մեկ այլ վկա՝ Պավել Մարտիրոսյանը։ Մեկ այլ վկա էլ դատարանին գրավոր հայտնել է, որ Երևանում չէ և չի կարող մասնակցել նիստին։
Այս հանգամանքներից հետո դատական նիստն ընդմիջվել է։ Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին։
Դատավոր Վահե Դոլմազյանը հայտնել է, որ այդ նիստում քննարկվելու է Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն փոփոխելու հարցը։