17
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս կհանդիպեն Նյու Յորքում, պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։
«Հանդիպումը կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում», — ասաց Միրզոյանը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հենց նույն Միրզոյանն էր ասել, թե հանդիպում չի նախատեսվում։