ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

կողմից admin2

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը՝ նշելով, որ այդ ուղղությամբ Երևանի յուրաքանչյուր քայլ «օբյեկտիվ հետևանքներ» կունենա։

Շոյգուի խոսքով՝ Երևանի քաղաքականության մեջ ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու ձգտումը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ, իր բնորոշմամբ, «սպառողական վերաբերմունքը»։

ՌԴ ԱԽ քարտուղարը նաև պնդել է, որ 1990-ականներին հենց Ռուսաստանն է Հայաստանին օգնել խուսափել տնտեսական և էներգետիկ փլուզումից։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։

Շոյգուն նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը հստակ է․ ըստ նրա՝ Երևանը պետք է որոշի իր հետագա ուղղությունը և հանրաքվեի միջոցով ընտրություն կատարի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու միջև։

Focus Mode