Սա էլ գրեմ ու գնամ։ Քանի որ աննկարագրելի կարևոր է այս թեման։
Երկու օր է՝ համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ խանութի աշխատակիցը Դիխլաֆոս է փչում մրգի վրա։ Հետո մեկ այլ տեսանյութ տարածվեց, որ իբր դա պատահական է եղել և այլն։
Նոր ընկերուհուս հետ եմ խոսում, ասում է՝ «Ան, իջա միրգ առնեմ, ու արդեն միանգամից աչքս գրավեց, որ պատուհանագոգին Դիխլաֆոս է դրված»։ Ընկերուհիս շատ բարկացած հարցրել է՝ «Էս ի՞նչ է, դուք էլ եք փչո՞ւմ»։ Արագ-արագ պահել են ու ասել՝ «Ոչ»։
Ես ոնց հասկանում եմ՝ սա համատարած է։
Իմ կողմից զգուշացնում եմ․ եթե Աստված չանի՝ Վանաձորում կամ մեկ այլ վայրում նկատեմ նման բան, հաստատ անտարբեր չեմ անցնելու։ Անմիջապես բարձրաձայնելու եմ ու համապատասխան քայլեր ձեռնարկեմ։
Անասուններ, էդ Դիխլաֆոսն անգամ գոլ ջրով հնարավոր չէ մաքրել մրգի վրայից։ Էս ի՞նչ եք անում։ Մարդիկ էդ միրգը տուն են տանում, երեխաներին են տալիս։
Գրել է Աննա Հովհաննիսյանը