Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին Անկարայում հանդիպել է Իրանի ներքին գործերի նախարար Իսքանդար Մոմինիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) կազմակերպությունների լուծարման ու զինաթափման հարցերը։
Բացի այդ անդրադարձ է կատարվել նաև վերոնշյալ կազմակերպությունների տարբեր անուններով և տարբեր տարածաշրջաններում գործունեություն ծավալող դուստր կազմակերպությունների վերացմանը։ Չիֆթչին ընդգծել է երկու երկրների համակարգված և համերաշխ գործելու կարևորությունը ահաբեկչության և միջազգային հանցագործությունների դեմ պայքարում։
Չիֆթչին կարևորել է Թուրքիայի և Իրանի համագործակցությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության և միջազգային հանցագործությունների դեմ պայքարում։ Ըստ նրա՝ երկու երկրները գտնվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և այլ միջազգային հանցավոր ցանցերի տարանցիկ ուղիների վրա:
Նախարարի խոսքով՝ միայն 2026-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության և միջազգային հանցագործությունների դեմ պայքարի 38.915 գործողության արդյունքում ձերբակալվել է 32.848 մարդ և առգրավվել է 36 տոննա թմրանյութ:
Ermenihaber