Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան

կողմից admin3

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են։ Այս մասին Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում, ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաղաղության պայմաններում»,- նշել է նա։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները չպետք է վերածվեն առճակատման։ Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է իր դիրքորոշումները ներկայացնել հանգիստ և հետևողական ձևով՝ հիմնվելով լեգիտիմության և նոր իրողություններին համապատասխան քաղաքականության վրա։

«ՀՀ և ՌԴ հարաբերությունները չեն կարող լինել ինչպես նախկինը։ նախկինը լինելու համար Հայաստանը պետք է նորից կոնֆլիկտի մեջ ներգրավվի։ Քանի դեռ ՀՀ-ում խաղաղության միջավայր է՝ ՀՀ և Ռդ հարաբերությունները չեն կարող նույնը լինել»,- ասել է նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode