49
Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։
«Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու համար։ Պարտություն կրած իշխանությունը, սովորաբար, հրաժարական է տալիս ու տեղը զիջում է ավելի ուժեղ իշխանության, որոնք կկարողանան շատ հարցեր լուծել, բայց աթոռը սոսնձված է իրենց հենց նրա համար, որ չբացահայտվի այն դավաճանությունները, որոնք տեղի են ունեցել պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու մինչ օրս, ամբողջ հարցերն այդ աթոռի տակ են գտնվում»,- ասաց Աստղիկ Գալեյանը։