Եկեղեցին հայց է ներկայացրել վարչական դատարան Վաղարշապատ համայնքի ղեկավարի դեմ

կողմից admin1
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան և պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը, գրում էՓաստինֆո գործակալությունը։
Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, սակայն այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չկա։
Եկեղեցին վիճարկում է Մեխակյանի՝ օգոստոսի 6-ին կայացրած որոշումը, ըստ որի` վարչական վարույթ է իրականացվել իբրև հարկեր վճարելու պարտականությունը չկատարելու վերաբերյալ։
Վարույթի նյութերից պարզ է դառնում, որ եկեղեցու ներկայացուցիչը բացատրություններ է ներկայացրել՝ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքում կան անհամապատասխանություններ, որոշ գույքեր ՀՀ կառավարության որոշման համաձայն ազատված են անշարժ գույքի հարկից և այլն, սակայն համայնքապետարանը որոշել է հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել 47 551 349 դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode