51
Երևանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել չհրապարակել այնպիսի տեսանյութեր, որտեղ երեւա Արարատ լեռը։ Իսկ նման տեսարանների առկայության դեպքում տարբեր բաժիններ հրահանգ են ստանում հեռացնել տեսանյութը եւ նոր տարբերակով հրապարակել, որտեղ չի երեւա Արարատը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները հեռացրել են Արարատի պատկերը Հայաստանից մուտքի և ելքի ժամանակ անձնագրերում դրվող կնիքի վրայից, նաև նոր անձնագրի նմուշում Խոր Վիրապը այնպիսի դիրքից են պատկերել, որ չերևա Արարատը։
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսել է այն մասին, որ մեր սարը Արագածն է և վարչապետի նստավայրի դահլիճներից մեկում պատին Արագածի մեծադիր նկարն է։