ԱԱԾ տնօրենի հրաժարականն են պահանջում․ մամուլ

կողմից admin1

Հրապարակը գրում է․

Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ պետք է ստանան։

Նրանք կարծում են, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը պարզապես քավության նոխազ է դարձել․ պետք է դրվի տնօրենի՝ Անդրանիկ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կապված՝ թիմում չկա միակարծություն․ նրա կողմնակիցները պնդում են, թե սահմանախախտ զինվորով պետք է զբաղվեին ԱԱԾ սահմանապահ զորքերը, նրան չսիրողները պնդում են, որ եթե բանակն իր տեղում լիներ, միջադեպ չէր գրանցվի։ Չի բացառվում, որ ԱԱԾ տնօրենը կանչվի խորհրդարան։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode