«Մայր Հայաստան» շարժման անդամ Մանուկ Սուքիասյանը Բարձրագույն դատական խորհրդի դիմաց անցկացված ակցիայի ժամանակ հայտարարել է, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը պետք է քննվի բաց և հանրության համար հասանելի ձևաչափով։
Սուքիասյանի խոսքով՝ իշխանությունների կողմից դեռ մայիսից ներկայացված մեղադրանքների մի շարք դրվագներ, իրենց գնահատմամբ, չեն հաստատվել նախաքննության ընթացքում։
Մասնավորապես, նա նշել է, որ գործով չի հաստատվել ո՛չ ենթադրյալ «հավաքագրման» հանգամանքը, ո՛չ էլ 623 հազար դոլարի ստացման վերաբերյալ պնդումը։ «Հավաքագրում չկա, 623 հազար դոլարի ստացում չկա, և այդպես շարունակ՝ հերքվել է այդ ամենը»,– ասել է Սուքիասյանը։
Նա նաև պահանջել է փոխել Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները՝ դրանք փոխարինելով ազատազրկման հետ կապ չունեցող միջոցներով։