«Հրապարակ»-ը գրում է․ ՔՊ–ական նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։
Ինչ պարտականություններ է ունենալու, ինչ շրջանակներում է խորհրդատվություն իրականացնելու թատերական ինստիտուտի շրջանավարտ, նախկին պատգամավոր Հրաչ Հակոբյանը հարցին, ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը փոխանցեց․««Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Հրաչյա Հակոբյանը անմիջականորեն ներգրավված է «Նոա Պարկ» նախագծի իրականացման և զարգացման աշխատանքներին։ Վաղարշապատում՝ 23.8 հեկտար տարածքի վրա կառուցվող մարզահամալիրը ներառելու է 15,000 հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ, ֆուտբոլի երիտասարդական կենտրոն, մարզումային ենթակառուցվածքներ և հանրային տարածքներ։ Հայաստանի անկախության տարիներին նման մասշտաբի ֆուտբոլային ենթակառուցվածք չի կառուցվել․ «Նոա Պարկը» նոր հնարավորություններ է ստեղծում ֆուտբոլի զարգացման, երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի և համայնքի համար։ Նախագծի իրականացման ընթացքում Հրաչյա Հակոբյանն իր գործառույթների շրջանակում համակարգում է աշխատանքների մի ուղղությունը՝ որպես ակումբի նախագահի խորհրդական»։ Հակոբյանը, հիշեցնենք, չընդգրկվեց 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։