Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյանի կնոջը փորձում են աշխատանքից ազատել

կողմից admin3

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր կնոջը փորձում են աշխատանքից ազատել իր քաղաքական գործունեության պատճառով։

«Իմ կինը աշխատում է քաղծառայության ոլորտում, ընդամենը 120 000 դրամ աշխատավարձ է ստանում, քննությամբ է անցել այդտեղ աշխատանքի։ Այդ աշխատանքն այդպես կարևոր ինչ-որ մի բան չի, իր ծառայությունն է մատուցում պետական ապարատում ու այս պետությունն ու պետական ապարատը միայն Նիկոլ Փաշինյանի կամ իր կողմնակիցների դուքյանը չի, որ իրենք պետք է միայն աշխատեն։

Ուզում եք հանել՝ հանե՛ք, իմ կյանքում, ոչ էլ իմ ընտանիքի կյանքում որևէ բան չի փոխվում, դա ցույց է տալիս ձեր քաղաքական սնանկությունը, որ պետության ղեկավարի մակարդակից իջել եք, մտել եք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուի ընտանիք, քաղծառայության ոլորտում աշխատող կնոջ եք անդրադառնում»,– ասաց Վարդանյանը:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode