«Արարատ» ՆՈՅ-ի ազատված աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

կողմից admin2

«Արարատ» ՆՈՅ գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լսլել ու լուծում տալ իրենց խնդիրներին։

«Առաջնահերթ թիրախավորեցին անվտանգության աշխատակիցներին։ Մասիսի մթերման կայանից էլ աշխատակիցներ են հանել, ոչ թե կրճատումներ են, այլ մեզ հանել են աշխատանքից, ուրիշներին են բերել»,-ասաց կցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք նշեցին, որ բացի աշխատանքից դուրս գալուց, իրենց ուրիշ ոչինչ չեն առաջարկել՝ ոչ աշխատավարձի կրճատում, ոչ այլ աշխատանքի անցնել։

«Մենք անկուսակցական ենք, իրենց էլ ենք այդ մասին ասել»,-հայտարարեցին նրանք։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode