Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց

կողմից admin2

Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով:

 

Այս մասին տեղեկացնում է Գևորգ Ստեփանյանը, նշելով՝ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հուլիսի 9-ի առավոտյան հայտնել էր,որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր, Քննչական կոմիտեն Մանուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode