Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Արևմուտքը, իր գնահատմամբ, փորձում է Հայաստանն օգտագործել Ռուսաստանի դեմ՝ որպես գործիք։
Օվերչուկի խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանը պետք է որոշի՝ շարունակել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, թե ակնկալել արևմտյան երկրների աջակցությունը։ Նրա հայտարարությունները հնչում են Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման գործընթացի ֆոնին։
Միաժամանակ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը Երևանի ինքնիշխան իրավունքն է։ Նա ընդգծել է, որ ինչպես կվճռի Հայաստանը, այդպես էլ կլինի։
ՌԴ փոխվարչապետը, սակայն, հավելել է, որ Մոսկվան իր հերթին իրավունք ունի որոշելու այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կարող է կորցնել ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում։