B24.news-ը պարզել է երեկ հրազենի կրակոցից մահացած զինծառայողի ինքնությունը։ Արմեն Ղազարյանը Մասիսի Ռանչպար գյուղից է, ծնողների միակ որդին։
Արմենին 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր։ Հարեւանները մղկտոցով պատմում են, որ երկու օր առաջ էր զինվորը տուն եկել ընտանիքին տեսակցելու, իսկ վերադառնալուց հետո այս փորձանքին է հանդիպել։
Իրենք բերան-բերան տարածվող լուրերից հասկացել են, որ զորամասում վիճաբանել են, բայց ով-ում հետ, չգիտեն ոչ մի հստակ բան, ուզում են հավատալ, որ իրավապահները կամք կդրսեւորեն ու կպարզեն զինվորի մահվան բոլոր հանգամանքները։
Արդյոք հրամանատրի հետ է կոնֆլիկտ եղել, թե ծառայակից զինվորների, ասացին չգիտեն, բայց ասում են այնքան խոհեմ, կշռադատված տղա էր Արմենը, այնքան պարկեշտ, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին։
Առանձնակի գովեստի խոսքերով են պատմում մոր դաստիարակության մասին, ասում են՝ արվեստագետ կին է, այնքան հպարտանում էր միակ որդով, մի աղջիկ մնաց խեղճին։
Արմենին մնացել էր 3 ամիս, որ զորացրվեր, հունվարին պիտի տուն գար.. բայց…
19-ամյա Արմեն Ղազարյանի դին հայտնաբերել են երեկ երեկոյան Վարդենիսի զորամասում հրազենային կրակոցով։
Քննչականը դեպքի առթիվ քրգործ է հարուցել։