13
«Կարող եք շնորհավորել)) Ինչպես վարժեցնել արհեստական բանականություն!!!!! Շուտով դա էլ կիմանամ: Խորհրդանշական է ու մեծ պատիվ, որ հենց Գիտելիքի օրը լավ առաջարկ ստացա միջազգային խոշորագույն մասնագիտական ցանցերից մեկից՝ վարժեցնել (train) արհեստական բանականություն։
Ավելի քան 15 տարի զբաղվում եմ մտավոր սեփականության իրավունքով՝ թե՛ գործնական, թե՛ գիտական ոլորտում, այն դասավանդում եմ ԵՊՀ-ում, իսկ վերջին տարիներին դասավանդում և տարբեր վերապատրաստումների շրջանակում աշխատում եմ նաև արհեստական բանականության թեմայով։( հայերեն ու անգլերեն)
Ու հիմա հետաքրքիր է հայտնվել արդեն մյուս կողմում՝ ոչ թե պարզապես օգտագործել կամ դասավանդել ԱԲ, այլ վարժեցնել այն սեփական գիտելիքի վրա։ Եվ՜ իրավական, և՜ ընդհանուր ճանաչողական թեմաներով: Մարտահրավեր է ու հնարավորություն:
Ի դեպ, այս աշխատանքի համար նվազագույն պահանջներից է իրավագիտության կամ տնտեսագիտության ոլորտում գիտությունների թեկնածուի(PhD) աստիճանը, համապատասխան մասնագիտական փորձն ու մի շարք այլ հմտություններ։ Այսինքն՝ ԱԲ-ը վարժեցնողն ինքը պետք է ունենա այն մասնագիտական մակարդակը, որին փորձում են հասցնել համակարգը։
Աշխատանքի տրամաբանությունը պարզ է․ գրում ես prompt-ը, ( հարցումը) ստանում AI-ի պատասխանը, գտնում դրա սխալներն ու բացերը և սեփական գիտելիքի հիման վրա ուղղում դրանք՝ սովորեցնելով համակարգին հաջորդ անգամ ավելի լավ պատասխանել։ Կարևոր պայման՝ այդ ընթացքում այլ ԱԲ օգտագործել չի կարելի։
Ու այստեղ իմ կանոնը նույնն է, ինչ միշտ ասում եմ ուսանողներիս․ առաջին նախագիծը պետք է ձերը լինի։ Գաղափարը, միտքը, հիմնական թեզը՝ ձերը։ Հետո արդեն ԱԲ-ը կարող է օգնել զարգացնել , խմբագրել։ Սա արագության դար է:
Ես, օրինակ, բարդ տեքստային աշխատանքի համար օգտագործում եմ Claude Opus 5.8-ը, երբեմն` Google Gemini-ն, իսկ ChatGPT PLuS-ից գործածում եմ միայն Dictation գործիքը` մտքերս ձայնային շարադրելուց հետո արագ հայերեն տեքստ ստանալու համար: Անփոխարինելի է: Բոլորի վճարովի տարբերակները:
Օգտագործեք ԱԲ, բայց իմացեք՝ ինչ եք օգտագործում, ինչի համար և որտեղ են դրա սահմանները։
Այս ոլորտում հիմա ֆանտաստիկ արագությամբ գործընթացներ են ընթանում։ Դատական հետաքրքիր պրոցեսներ: Հարցեր ունեք՝ սիրով կպատասխանեմ։ Լավ նախագիծ ունեմ` ձեզ հետ այս ամենով կիսվելու համար:
Հ.Գ. Շնորհավոր բոլորին, ովքեր մարտահրավերների այս դարաշրջանում գնահատում ու տարբերում են գիտելիքը ու գործիքները!!!!»,– գրել է Հովհաննիսյանը։